Home
20.07.2019 | 09:34
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
07.02.2008 
ՍԱՏԿԱԾ ԽՈԶԵՐԸ` 479,5 ՄԼՆ ԴՐԱՄ
Հայաստանի կառավարությունը աֆրիկյան ժանտախտի հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների համար գյուղատնտեսներին ֆինանսական աջակցություն կցուցաբերի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը:

Նրա խոսքով, 1 կգ-ի համար գյուղատնտեսները կստանան 1005 դրամ (3 դոլարից ավելի): Փոխնախարարը պարզաբանեց, որ աջակցությունը կազմում է հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի բռնկման ժամանակ մսի շուկայական միջին գնի 75%-ը: «Այդ ժամանակ գյուղատնտեսները 1 կգ միսը հանձնում էին միջինը 1340 դրամով»,-նշեց Ս. Ավետիսյանը: Ընդհանուր գումարը, որը հատկացվել է պետության պահուստային ֆոնդից, գերազանցում է 479,5 մլն դրամը:

Նա հիշեցրեց, որ հարևան Վրաստանում հիվանդության բռնկումից հետո, Հայաստանի 8 մարզերում գրանցվեցին ժանտախտի օջախներ, սակայն ամենից շատ աֆրիկյան ժանտախտից տուժել են Տավուշի ու Լոռու մարզերը:

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուծության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը հայտնեց, որ այս տարվա հունվարի տվյալներով հանրապետությունում ոչնչացվել է 18 805 գլուխ խոզ, իսկ ընդհանուր տվյալներով, խոզերի գլխաքանակը գերազանցում է 152 հազարը: Նա նշեց, որ եղանակային պայմանների հետ կապված, աֆրիկյան ժանտախտը հիմա անկում է ապրել, իսկ վերահսկումը կուժեղանա ամռան սկզբին:

Անդրադառնալով Թուրքիայում բռնկված թռչնագրիպին, Գ. Բաղյանը հավատացրեց, որ տվյալ պահին սահմանային գոտում ուժեղ վերահսկողություն է իրականացվում:

Աղբյուր` Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն