Home
20.07.2019 | 09:28
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
07.02.2008 
ԻՏՁՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ԴԻՋԻԹԵՔ 2008» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՎ «ԱՐՄԹԵՔ 2008» ԿՈՆԳՐԵՍԸ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ
Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «Արմթեք» կոնգրեսի կազմակերպիչ, «Սիլիցիումային հովտում» գործող «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ, Հայաստանի «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի հիմնադիր Թոնի Մորոյանին առաջարկ է ներկայացրել այս տարի Հայաստանում անցկացվելիք «Արմտեք 2008» կոնգրեսը «ԴիջիԹեք 2008» ցուցահանդես համաժողովի հետ միաժամանակ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին ԻՏՁՄ-ի փետրվարի 6-ին անցկացված համագումարի ժամանակ հայտնեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այլ համակազմակերպիչների հետ համատեղ ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվող ավանդական «ԴիջիԹեք»-ն այս տարի նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 3-5-ը, իսկ բարձր տեխնոլոգիաների համահայկական «Արմթեք» կոնգրեսը` սեպտեմբերին:
Կ.Վարդանյանի խոսքերով, ծրագրվում է, որ ԻՏՁՄ-ն հունիսի 13-14-ին կանցկացնի «ԴիջիԹեք E-Xecutive» ցուցահանդես-համաժողովը, որը նվիրված կլինի բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը եւ նախատեսված կլինի միայն կորպորատիվ սպառողների համար: Մինչ ցուցահանդեսը ԻՏՁՄ-ն կանցկացնի հայկական ընկերությունների շրջանում ՏՏ լուծումների պահանջարկի հետազոտություն: Բացի այդ, նոյեմբերի 28-30-ին Երեւանում կկազմակերպվի «E-gov» համաժողովը, որը նվիված կլինի Հայաստանում տեղեկատվական հասարակության ձեւավորման խնդիրներին:
Ըստ ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենի, միությունը նախատեսում է այս տարվանից անցկացնել մրցանակաբաշխութուն, որի արդյունքներով կպարգեւատրվեն Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տարբեր ասպարեզներում նվաճումների հասած կազմակերպություններն ու անձինք:
Նշվեց, որ ԻՏՁՄ-ն կկազմակերպի ՏՀՏ 10 ընկերությունների մասնակցությունը Գերմանիայի Հանովեր քաղաքում ավանդաբար անցկացվող CeBit ցուցահանդեսին (մարտի 4-9): Ցուցահանդեսի հայկական տաղավարի վարձակալման համար նախատեսվել են պետբյուջեի միջոցներ: Բացի այդ, միությունը կկազմակերպի Հայաստանի ներկայացումն այս տարի Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացվելիք (մայիսի 19-22) ՏՀՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT): Նախատեսվում է նաեւ ՀՀ պաշտոնական պատվիրակության մասնակցությունը կոնգրեսին:
Ըստ Կ.Վարդանյանի, մեկ ամիս հետո կսկսի գործել ԻՏՁՄ-ի նոր պորտալը, որը «կդառնա հայկական ՏՏ ինդուստրիայի դարպասը» եւ կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ:
Նշենք, որ ԻՏՁՄ-ի համագումարի ժամանակ միության նախագահ է վերընտրվել «Սորսիո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: Ընտրվել են ԻՏՁՄ-ի վարչության 6 անդամները: Միության վարչության առաջիկա նիստում կնշանակվի կառույցի գործադիր տնօրենը:

Հեղինակ` Սամվել Սարգսյան
www.nt.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն