Home
20.07.2019 | 09:34
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
07.02.2008 
ԵՄ-Ն ՄՏԱԴՐՎԱԾ ՉԷ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նախագծի իրականացման գործընթացում անվտանգության համակարգի ապահովմանը: Այսօր այս մասին Երևանում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԵՄ այս հարցի հնարավոր ֆինանսավորմանը, ասաց ԵՄ արտաքին կապերի հարցերով հանձնակատար Բենիտա Փերրերո-Վալդները:
Նա նշեց, որ միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման նախագիծն իրականացվի Ռուսաստանի հետ համատեղ: Այս առիթով եվրոհանձնակատարը նշեց, որ ԵՄ-ն չի ֆինանսավորում երկու երկրների միջև իրականացվող նախագծերը:
Խոսելով գործող ատոմակայանի դրության մասին` Բենիտա Ֆերրերո-Վալդները նշեց, որ Եվրոմիությունը շահագրգռված է նրա շուտափույթ փակման հարցում: «ԵՄ-ն Հայաստանին արդեն տամադրել է 30 մլն. եվրո` անվտանգության համակարգի ամրապնդման համար, սակայն մենք առաջվա նման պնդում ենք փակել ԱԷԿ-ը, քանի որ այն հին կայան է»,-ասաց նա:
Ավելացնենք, որ Երևանում գտնվող «Ռոսատոմի» նախագահ Սերգեյ Կիրիենկոն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հայսատանում նոր ԱԷԿ-ի կառուցման համար հայտարարված մրցույթին, որը կարող է սկսվել 2010-2011 թվականներին: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է հազար մեգավատ հզորություն ունեցող ԱԷԿ-ի կառուցման հարցը: Նախագիծը մոտավորապես կարող է արժենալ 1 մլրդ դոլար:

www.Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն