Home
20.07.2019 | 09:28
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
06.02.2008 
Հայաստանի ԿԲ–ն արձագանքում է գնաճային ճնշումներին
Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքում է գնաճային ճնշումներին եւ հենց դրանով է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման որոշումը։
Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԿԲ Խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը։
«2007 թվականին Հայաստանում գրանցվել է նշանակալի տնտեսական աճ՝ 13.7%, եւ դրան զուգահեռ զգալիորեն աճել են թե՛ բնակչության եկամուտները, թե՛ նրանց ծախսերը (բնակչության դրամական եկամուտներն աճել են 25,7%—ով, իրական տնօրինվող եկամուտները՝ 19.2%—ով)։ Սա նշանակում է պահանջարկի էական աճ, եւ դա ունի զգալի գնաճային ներուժ։ 2008 թվականին, 2007 թվականի հետ համեմատ, ավելի ընդլայնողական է լինելու բյուջեի ազդեցությունը, այսինքն՝ պետության կողմից ծախսերը եւս խթանելու են տնտեսությանը, իսկ դա նույնպես բերում է գնաճային որոշակի ճնշումների։ Բնականաբար, մենք պետք է արձագանքենք այս զարգացումներին»,–ասել է Վաչե Գաբրիելյանը։
ԿԲ Խորհրդի անդամը հիշեցրել է, որ 2007 թվականին միջազգային ֆինանսական շուկաներում կարեւոր խնդիրներ առաջացան՝ կապված ԱՄՆ–ի հիփոթեկային շուկայի ճգնաժամի եւ դրանից բխող իրացվելիության ճգնաժամի հետ, որոնք զուգորդվեցին նաեւ ապրանքների, մասնավորապես, նավթի եւ մթերքների թանկացումներով։
«Դա գրեթե բոլոր երկրներում բերեց գնաճի։ Անգամ Չինաստանում, ուր երկար ժամանակ գնաճ չկար, 2007 թվականին եղել են որոշակի գնաճային զարգացումներ։ Գնաճը բարձրացավ Ռուսաստանում, ԱՊՀ եւ Եվրոպայի երկրներում։ Բոլորը գիտեն, որ տարածաշրջանում Հայաստանի գնաճն ամենացածրն էր՝ 6.6%, իսկ Վրաստանում եւ Ադրբեջանում այն կազմել է, համապատասխանաբար, 12 եւ 18%»,–ասել է Վաչե Գաբրիելյանը։
«2007 թվականի վերջին շատերը ենթադրում էին, որ գնաճային ճնշումները 2008 թվականին կարող էին թուլանալ։ Սակայն այժմ, ԱՄՆ–ի տնտեսության կրճատման ակնհայտ սպառնալիքի եւ ԱՄՆ–ի ՖՊՀ ագրեսիվ գործողությունների ներքո նման հույսեր կարծես թե շատ քիչ են, եւ հիմնականում միջազգային փորձագետներն այն կարծիքին են, որ նշված գնաճային ճնշումները շարունակվելու են նաեւ 2008 թվականին»,–ասել է Հայաստանի կենտրոնական բանկի Խորհրդի անդամը։

www.hhpress.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն