Home
20.07.2019 | 09:33
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
06.02.2008 
ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև վարչապետ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների վերընթաց զարգացումը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դրանք փայլուն հեռանկար ունեն:
Հայաստանի նախագահը նշել է, որ տնտեսական կապերը դարձել են երկկողմ համագործակցության լոկոմոտիվն, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ճյուղերում, իրականացվել են հզոր ծրագրեր և ակնկալվում է, որ այդ ներգրավվածությունն ավելի կընդլայնվի: Երկրի ղեկավարը հատկապես շեշտել է ենթակառուցվածքային ոլորտներում դինամիկ զարգացող գործակցությունը:
Կողմերը նշել են, որ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարին մոտեցող ապրանքաշրջանառությունն, արդեն իսկ արձանագրված արդյունքները լավ նախադրյալներ են ստեղծել առավել մեծածավալ և խոստումնալից ծրագրերի համար: Նրանք տնտեսական հաջողությունները պայմանավորել են նաև Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով:
Զրուցակիցները երկկողմ հարաբերություններում կարևորել են նաև հումանիտար, մշակույթի, կրթության ոլորտներում ակտիվ փոխգործակցությունը` ընդգծելով դրան ավելի համակարգված բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:

www.Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն