Home
20.07.2019 | 10:12
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
06.02.2008 
ԵՄ-ն շարունակելու է աշխատել հայկական ատոմային էլեկտրակայանի փակման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ն շարունակելու է աշխատել Հայկական ԱԷԿ-ը փակելու ուղղությամբ, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդները։
«Մեզ համար չափազանց կարևոր է կանգնեցնել Հայկական ԱԷԿ-ը, քանի որ կայանն արդեն հնացել է։ Եվրամիությունն արդեն 30 միլիոն եվրո է ներդրել ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն ապահովելու գործում, սակայն դա բավարար չէ։ Հետագայում մենք մտադիր ենք շարունակել ԱԷԿ-ի փակմանն ուղղված քայլերը»,- ասաց նա։
Հանձնակատարի խոսքերով, ներկայումս Եվրամիությունը չի քննարկել ԱԷԿ-ի փակմանն ուղղված հայ-ռուսական համատեղ ծրագրին աջակցելու հարցը։ Նա հայտարարեց, որ ԵՄ-ն երկկողմ որևէ նախագիծ չի ֆինանսավորելու։
ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 հզորությամբ ռեակտորով։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՌ ՌԱՈ ԵԷՍ»-ի (բաժնետոմսերի 60%) և «Ռոսէներգոատոմի» (40%) հավատարմագրային կառավարմանը։ Մասնագետների գնահատականներով, ՀԱԷԿ-ը կարող է աշխատել միչև 2016թ.։
Երեքշաբթի երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ԵՄ նախարարական «եռյակի» պատվիարկությունը, որի կազմում են ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Եվրամիության նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Ժակ Ֆորնը, պաշտոնական այլ անձինք։
Այցի ընթացքում նախատեսված են ԵՄ ներկայացուցիչների հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։
Փետրվարի 5-ին Բենիտա Ֆեռերո Վալդները և ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կատարել են Հայաստանում Եվրոպական պատվիրակության նոր շենքի բացումը։

www.newsarmenia.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն