Home
20.07.2019 | 09:33
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
06.02.2008 
ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ՀԱՍՑՆԵԼ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ
ՊրոԿրեդիտ բանկի գործունեությունն ուղղված է լինելու Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, քանի որ հենց այս ոլորտն ունի էական նշանակություն տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում: Երեկ Երևանում ՊրոԿրեդիտ բանկի բացմանը նվիրված ասուլիսում այդ մասին ասել է բանկի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը:
Նրա խոսքով, բանկն առաջարկում է բիզնես վարկեր փոքր և միջին ձեռնարկություններին` սկսած 100 դոլարից, բազմազան բանկային ծառայություններ, դրանց թվում նաև խնայողական ավանդներ՝ առանց նվազագույն գումարի չափի: Խոսելով այս տարվա ծրագրերի մասին` Հերցֆելդը նշեց, որ մինչև 2008թ. վերջը բանկը Հայաստանում բացելու է 6 մասնաճյուղ, այդ թվում 4-ը Երևանում, և մեկական Արտաշատում ու Վանաձորում: Նա ավելացրեց, որ օգոստոսին Արտաշատում մասնաճյուղի բացումից հետո բանկը կսկսի տրամադրել գյուղատնտեսական վարկեր:
Նկատի ունենալով այն, որ ամռանը հայերը հիմնականում հանգստանում են Վրաստանում, որտեղ նույնպես գործում է ՊրոԿրեդիտ բանկը, հիմնադիրները մտադիր են երկու երկրների միջև ապահովել սերտ համագործակցություն և առաջարկում են իրենց այցելուներին հատուկ սեզոնային ծառայություններ:
Տարվա ընթացքում բանկը նախատեսում է իր վարկային պորտֆելը հասցնել մինչև 30 մլն դոլարի և սպասարկել մոտ 10 հազար հաճախորդի:
Հայաստանում Պրոկրդիտ բանկի խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրայտագի խոսքով, Երևանում բացվում է ՊրոԿրեդիտ Հոլդինգի 22-րդ բանկը, որը հայաստանյան առևտրային բանկերի շարքում 22-րդն է: Բանկը նախատեսում է նաև պարտատոմսերի թողարկում, բայց վերակազմակերպում բաց բաժնետիրական ընկերության չի ծրագրվում:
Նշենք, որ Հայաստանում բանկի բացման համար Հոլդինգը ներդրել է 6 մլրդ. դրամ: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանի խոսքով, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկերի տոկոսները սահմանվելու են շուկայականի շրջանակներում:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ Պրոկրեդիտ բանկի մուտքը բանկային ոլորտ էապես կխթանի ֆինանսական միջնորդության աճը: Տ. Սարգսյանի խոսքով, բանկը բերում է իր հետ նոր մշակույթ այցելուների և բանկերի հարաբերություներում:
Այսօրվա դրությամբ բանկի կապիտալը կազմում է 5.79 մլրդ դրամ: Բանկի բաժնետերերն են ՊրոԿրեդիտ Հոլդինգ գերմանական բաժնետիրական ընկերությունը (66.66 տոկոս), KfW գերմանական բանկը (16.67 տոկոս) և Վերակառուցման և զարգացմանը եվրոպական բանկը (16.67 տոկոս):
Նշենք, որ 2007թ. դեկտեմբերին Հայաստանի Կենտրոնական բանկը ՊրոԿրեդիտ ՓԲԸ-ին տրամադրել է հանրապետության տարածքում բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա:

www.Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն