Home
20.07.2019 | 10:10
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
06.02.2008 
ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 1.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այս տարի գյուղատնտեսության սուբսիդավորման համար պետբյուջեից տրամադրվել է 1.6 մլրդ դրամ` ավելի քան 50 հազար հա հողատարածքի մշակման համար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ առայժմ սուբսիդիաների հասցեատեր համայնքներն ընտրված չեն: «Սակայն նախորդ տարի սուբսիդավորում տրամադրված Արագածոտնի 12 համայնքներին և Գեղարքունիքի 3 համայնքներին, այս տարի նույնպես սուբսիդավուրմ կտրամադրվի , քանի որ դրանք հանրապետության այն հատվածներն են, որտեղ հողամշակման կարիքը շատ է զգացվում»,- հավելեց նա: Վարչության պետի խոսքով, յուրաքանչյուր հեկտարի համար տրամադրվելու է 35 հազար դրամ, իսկ բազմամյա բույսերի մշակությամբ զբաղվող յուրաքանչյուր գյուղացուն 1 հա հողատարածքի մշակման համար տրամադրվելու է 17.500 դրամ: Նրա տեղեկացմամբ, գյուղացիները պետությունից գումար են ստանալու մինչև 7 հա-ի մշակման համար:
Գ. Պետրոսյանը հավաստիացրեց, որ գյուղացիների միջև խտրականություն չի դրվելու. «Գումարը տրվելու է որոշված համայնքների այն բոլոր գյուղացիներին, որոնք իրենց համայնքապետարաններ հողամշակման համար հայտ կներկայացնեն»:
Նշենք, որ նախորդ տարի գյուղատնտեսության սուբսիդավորման համար պետբյուջեից տրամադրվել է 165 մլն 594 հազար դրամ`5 հազար հա հողատարածքի մշակման համար: Սուբսիդավորման համար նախատեսված գումարը տրամադրվել է Արագածոտնի 12 համայնքի և Գեղարքունիքի 3 համայնքի հողագործներին:

www.Panorama.am


asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն