Home
20.07.2019 | 09:36
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
05.02.2008 
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Նախորդ տարի Հայաստան է ժամանել 510 հազ. զբոսաշրջիկ, որը 33 տոկոսով ալելին է 2006 թվականին այցելած զբոսաշրջիկների թվից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա հայտնեց, որ եթե 2000 թվականին կարելի էր մատների վրա հաշվել զբոսաշրջիկների համար նախատեսված հյուրանոցները, ապա այսօր Հայաստանում կա մոտ 70 հյուրանոց, որից 35-ը գտնվում են Երևանում: «Մի քանի տարի առաջ մենք հյուրանոց չունեինք, սակայն այսօր մենք մտածում են զբոսաշրջիկներին մատուցված ծառայությունների որակի մասին»,- հավելեց նա:
Վարչության պետի խոսքով, այսօր Հայաստանը, որպես տուրիստական կենտրոն, բավականին ակտիվորեն է ներկայացվում միջազգային շուկայում, որը իր դրական ազդեցությունն է թողնում զբոսաշրջության զարգացման վրա:
Նա տեղեկացրեց, որ դեռևս 2000 թվականին է ընդունվել զբոսաշրջության զարգացման մասին հայեցակարգ, ըստ որի մշակվել են և այժմ էլ մշակվում են մեխանիզմներ, որպեսզի օգտագործենք և լավ պահպանենք Հայաստանի ռեսուրսները և դրանց շնորհիվ կարողանանք եկամուտներ ստանալ:
Մ. Ապրեսյանը վստահեցրեց, որ այսօր էկոտուրիզմի զարգացման մակարդակը բավարարից բարձր է, սակայն դեռ շատ անելիքներ կան, որ այն դառնա գերազանց: «Հայաստանը նախևառաջ պետք է աջակցի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը էկոտուրիզմի զարգացման ոլորտում»,- հավելեց նա:

www.Panorama.am

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն