Home
17.06.2019 | 19:28
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
11.04.2019 
Հարկային փոփոխություններն ուղղված են Հայաստանի բնակչության ունեւոր մասի կյանքի բարելավմանը. փորձագետ
Հարկային փոփոխությունները նորից ուղղված են բնակչության ունեւոր մասի կյանքի բարելավմանը։ Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Հարկային օրենսգիրքը պետք է պայմաններ ստեղծի տնտեսության իրական զարգացման համար։ «Սննդի ճյուղի ոլորտի որոշ զարգացումը չի վկայում այն մասին, թե մեզ մոտ ձեռքբերումներ կան տնտեսությունում։ Հայաստանը շարունակում է ռեսուրսներ վաճառել։ Այն դեպքում, երբ կարելի է պայմաններ ստեղծել պատրաստի ապրանքների արտադրության համար»,- նշել է նա

Անդրադառնալով սեղմված գազի վաճառքի ժամանակ կիլոգրամին անցնելու հնարավորությանը (ապրիլի 9-ին օրենքն ընդունվել է խորհրդարանում- խմբ.)՝ փորձագետն ընդգծել է, որ շուկան կարելի է կարգավորել միայն միասնական չափման անցնելու դեպքում։ «Գազի վաճառքի ժամանակ կիլոգրամին անցնելը կարող է հանգեցնել այն բանին, որ սպառողը, վերջապես, կստանա ապրանքի այն ծավալը, որի համար վճարում է։ Որպեսզի այս փոփոխություններն արդյունավետ ներդրվեն, անհրաժեշտ է պետության, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների համատեղ աշխատանքը»,- պարզաբանել է Պողոսյանը։

Նա հավելել է, որ գազի վերջերս տեղի ունեցած թանկացումը, ամենայն հավանականությամբ, փորձ է՝ փոխհատուցելու շահույթը, որը նրանք մինչ այդ ունեին ապօրինի շրջանառությունում։

Նա հավելել է, որ «Գազպրոմ Արմենիան» նույնպես պետք է անցնի գազը կիլոգրամով վաճառելուն, իսկ դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ ընդունել։

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն