Home
21.06.2018 | 14:00
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
20.03.2017 
ԵՄ-­ում առաջարկել են փոխել խնդրահարույց երկրներին ցուցաբերվող տնտեսական օգնության ձևաչափը
Եվրոգոտու երկրների (Եվրոխմբի) ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար Յերուն Դեյսելբլումն առաջարկել է վերջ դնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) եւ Եվրահանձնաժողովի կազմով «եռյակի» ներկայիս ձեւաչափին եւ երկարաժամկետ հեռանկարում նորովի կազմակերպել ճգնաժամային երկրներին ցուցաբերվող օգնության կարգը։

«Շատ նպատակահարմար կլիներ, եթե Եվրոպայի կայունացման մեխանիզմը (ESM) միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում դառնար եվրոպական ԱՄՀ: Այն պետք է հստակ առաջատար դեր ստանձնի ապագա ծրագրերում»,-­հայտարարել է Դեյսելբլումը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այդ կերպ «եռյակի» ներկայիս կառույցն ապագայում կարելի կլինի վերացնել: «ԵԿԲ-­ն «եռյակի» անդամի դերում իրեն ավելի ու ավելի անհարմարավետ է զգում, եւ, ես կարծում եմ՝ ոչ առանց հիմքերի»,-­հայտարարել է նա: Դեյսելբլումը նաեւ նշել է, որ Եվրահանձնաժողովն «կարեւոր այլ գործեր» ունի, որոնց վրա արժե կենտրոնացնել ուշադրությունը:

Իր հերթին ESM­-ն պետք է ձեռք բերի պրոֆեսիոնալ իրավասություններ, որոնք այսօրվա դրությամբ միայն ԱՄՀ-­ն ունի»,­-ասել է նա:

Հունաստանի օգնության ընթացիկ ծրագրի վերաբերյալ Դեյսելբլումը հանդես է եկել խնդիրների ստուգված բաշխումը պահպանելու օգտին:

Բացի այդ, նա սպասում է, որ ԱՄՀ-­ն որոշում կընդունի մասնակցել նոր ծրագրին: Նա ընդգծել է, որ «շատ լավ» կլիներ, եթե դա տեղի ունենար մինչեւ ամառ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն