Home
23.07.2018 | 21:16
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
04.03.2016 
Գյուղնախարարությունն ու CARD հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 4-ին այցելել է CARD հիմնադրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տնօրեն Գագիկ Սարդարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հիմնադրամում, ծանոթացել բաժինների ընթացիկ աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր, որը միտված է ընդլայնելու համատեղ գործունեության շրջանակը գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում` սննդամթերքի անվտանգությանը և գյուղական համայնքների համաչափ զարգացմանն աջակցելու նպատակով:

«CARD հիմնադրամը, որն արդեն երկար տարիներ մեր երկրում գործունեություն է ծավալում, իսկապես զգալի աշխատանք է իրականացնում գյուղատնտեսության զարգացման գործում: Դուք մեր ամենակարևոր գործընկերներից եք և, կարծում եմ, այս բնագավառում հանդիսանում եք պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակը: Ես վստահ եմ, որ համագործակցության այս արդյունավետ փորձը, որն այսօր ամրագրեցինք նաև հուշագրի ստորագրությամբ, տարեցտարի կընդլայնվի և կամրապնդվի նոր հաջողված ծրագրերով ու նախաձեռնություններով»,-իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարը հավելել է նաև, որ արդեն իսկ քննարկվում են նոր լայնածավալ ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես, անասնապահության ոլորտում` ուղղված կենդանիների մթերատվության բարձրացմանը, ինչպես նաև խորհրդատվական համակարգի զարգացման բնագավառում:

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը իր հերթին բարձր է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության ներկա մակարդակը և շնորհակալություն հայտնել նախարարին այցելության, ինչպես նաև աշխատանքի ընթացքում մշտապես ցուցաբերվող մեծ օժանդակության և աջակցության համար:

Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև կառավարման խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում բրուցելոզի վերահսկողությանը և կանխարգելմանը, ջերմոցային տնտեսությունների և խորհրդատվական համակարգի կատարելագործմանը, արհեստական սերմնավորմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության նոր հնարավորությունների և հեռանկարների շուրջ:

Հանդիպման ավարտին նախարարն այցելել է CARD-ի գրասենյակին կից գործող «GREEN DAY» մասնագիտացված օրգանական խանութ: Այն գործում է 2011 թվականի փետրվարից, այստեղ վաճառվում են հայկական, գերմանական, ավստրիական և ֆրանսիական արտադրության «բիո» մակնշմամբ ապրանքներ

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն