Home
25.09.2018 | 07:38
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
18.11.2015 
Հայաստանից Չինաստան արտահանումն աճել է


Չինաստանը շատ դրական է գնահատում հայ—չինական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ քաղաքական փոխգործակցության մակարդակը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ «Հայ—չինական համագործակցությունը «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու ստեղծման չինական նախաձեռնության լույսի ներքո» թեմայով գիտաժողովին նման դիրքորոշում հայտնեց ՀՀ—ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլուն։ «Հայկական կողմի վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 358 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում, 12 տոկոսով ավելացել է Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան»,–ասաց դեսպանը՝ հավելելով, որ վերջին երեսուն տարում Չինաստանն իր տնտեսական զարգացմամբ երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, իսկ արտասահմանյան ներդրումների առումով՝ երրորդ։ Այն 120 երկրների գործընկեր է եւ արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերը։ Չինաստանի համար առավել հետաքրքիր է համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գունավոր մետաղի, շինանյութերի արտադրության, թեթեւ արդյունաբերության ոլորտներում։
Դիվանագետը հիշեցրեց, որ 2015 թվականի մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջեւ ստորագրվեց հռչակագիր՝ երկկողմ բարեկամության եւ փոխգործակցության խորացման եւ զարգացման մասին։ Իսկ սեպտեմբերին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան նոր լիցք հաղորդեց գործարար համագործակցությանը։ «Ներկայումս մեր երկրները գտնվում են քաղաքական փոխվստահության շատ բարձր մակարդակում, պահպանվում է առեւտրատնտեսական զարգացման դրական շարժը։ Առաջընթաց է գրանցվում նաեւ հումանիտար ոլորտում համագործակցությունում»,–նշեց Թիան Էրլուն՝ տեղեկացնելով, որ 2016 թվականին ծրագրվում է Հայաստանում սկսել չինական թեքումով դպրոցի շինարարությունը, որն առաջինն է ԱՊՀ տարածաշրջանում։
Դեսպանի գնահատմամբ՝ «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին ստեղծում է երկկողմ փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ։ «Մետաքսի ճանապարհի» ծրագրի շրջանակում Չինաստանը ձգտում է ակտիվացնել նաեւ շփումները Եվրասիական տնտեսական միության հետ։ Մասնավորապես, ջանքեր են գործադրվում դյուրացնելու առեւտուրը Չինաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ՝ որպես վերջնական նպատակ ունենալով Չինաստանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն