Home
20.11.2018 | 22:10
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
30.09.2015 
Մեր առջև խնդիր է դրված պահպանել անվտանգ էներգետիկ համակարգը. Երվանդ Զախարյան


Այսօր Երևանում 50 երկրների շուրջ 250 ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է «Էներգետիկան կայուն զարգացման համար» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումը: Համաժողովը կազմակերպել են ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովները, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ստորաբաժանումը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը և այլն:

Համաժողովի բացմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնեց, որ համաժողովը կդառնա գործնական հարթակ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ քննարկումների ծավալման, առաջարկների ներկայացման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ձեռքբերումները ամփոփելու, ներկայիս մարտահրավերներն ու հնարավոր լուծումները նախանշելու համար:

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Էներգետիկան բոլորի համար» նախաձեռնությանը և կարևորում է ոլորտում տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը:

«Մեր առջև մեծ խնդիր է դրված պահելու, պահպանելու, ինչպես նաև ապահովելու հուսալի և անվտանգ էներգետիկ համակարգ»,- հայտարարեց Երվանդ Զախարյանը:

Համաժողովի մյուս բանախոսները ևս կարևորեցին էներգետիկ համակարգում համագործակցության խորացման և ընդլայնման խնդիրները։

Նշենք, որ 6-րդ ֆորումը նվիրված էր էներգետիկ համակարգի հետևյալ հիմնախնդիրներին՝ էներգետիկական ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովում, էներգաարդյունավետության բարձրացում, տեմպերի կրկնապատկում, ընդհանուր էներգետիկական հաշվեկշռում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի ավելացում:

Համաժողովի ընթացքում նախատեսված են քննարկումներ՝ նվիրված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում երկրների փոխգործակցության հնարավոր մեխանիզմների ստեղծմանը:

Ֆորումը լայն հնարավորություն է ստեղծում մասնագետների, ազգային փորձագետների միջազգային և տեղական ֆինանսական կազմակերությունների, պետական և մասնավոր ընկերությունների միջև էներգաարդյունավետության բարձրացման, վերականգնվող էներգետիկայի ընդլայնման, էկոլոգիապես մաքուր էներգետիկական տեխնոլոգիաների ներդրման հարցերով փորձի փոխանակման համար: Նախատեսվում են սեմինար-խորհրդակցություններ՝ նվիրված տարբեր ոլորտներում էներգաարդյունավետության բարձրացմանը։

Զուգահեռ կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների պլանավորման, արդյունավետության և խնայողության լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:

Նշվեց, որ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառում Հայաստանի Հանրապետությունն ունի բարենպաստ իրավական դաշտ և օրենսդրական կարգավորումներ, ինչպես նաև հաջողված փորձ, մասնավորապես՝ Փոքր ՀԷԿ-երի ոլորտում: Վերականգնվող էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է վերականգնվող պաշարների տնտեսապես հիմնավորված ողջամիտ պոտենցիալի օգտագործմանը:

Երևանյան համաժողովի վերջում նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն՝ կատարված աշխատանքների արդյունքների, հետագա գործողությունների վերաբերյալ

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն