Home
25.09.2018 | 07:39
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
18.08.2015 
Ռուսական գազի նոր գինը կնքվեց


Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև արձանագրությունների ստորագրման վերաբերյալ կառավարության որոշման նախագծերին:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ դրանցից մեկը վերաբերում է 2015թ-ի սահմանված գազի գնին, այն է՝ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։

«Առանց սույն Համաձայնագրի այլ դրույթներին վնասելու, գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը կարգավորման ժամանակաշրջանում սահմանվում է 165 ԱՄՆ դոլար 1 հազար խոր. մետրի համար»,-ասված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրին կից արձանգրության մեջ:

Նախարարի խոսքով, երկրորդ արձանագրությամբ հանձնարարվում է իրավասու մարմիններին նախապատրաստել ֆինանսական հաշվարկի ու հաշվառման մոդել մինչև նոյեմբերի 1-ը հետագա կիրարկման համար:

Զախարյանն ասաց, աշխատանքային խումբ է ստեղծվել, արդյունքը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

Ավելի վաղ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի համար գազի գինը 1000 խմ գազի դիմաց 189 դոլարից կիջնի մինչև 165 դոլար` ԵՏՄ-ը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված: Սակայն գազի գնի իջեցումը չի ազդի բնակիչների վրա:

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն