Home
23.07.2018 | 21:25
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
12.06.2015 
Բանակցություններ ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ


Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) անդամ, ԵՄ Տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ:

Նախարար Ճշմարիտյանը կարևորել է ընթացիկ տարվա փետրվարին ԵՀ Շարժունակության և տրանսպորտի Գլխավոր տնօրինության փաստահավաք առաքելության այցը Հայաստան, որի ընթացքում քննարկվել և ճշգրտվել են բանակցությունների մեկնարկին առնչվող որոշ մասնագիտական և տեխնիկական հարցեր, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վար

Այնուհետև զրույցի ընթացքում նշվել է, որ անհրաժեշտ է հստակեցնել բանակցությունների մեկնարկին առնչվող կոնկրետ ժամկետները: Հանձնակատար Վիոլետա Բուլչը տեղեկացրել է, որ որ Հայաստանը Չինաստանի, Պարսից Ծոցի որոշ երկրների հետ ընդգրկված է առաջնային երկրների շարքում և Հայաստանի մանդատի հարցը ներառված է ավիացիայի վերաբերյալ ԵՄ նոր փաթեթում, որի մեկնարկը նախատեսվում է ս.թ նոյեմբերին:

Քննարկման ընթացքում երկուստեք հատուկ կարևորվել է այն հանգամանքը, որ նախարար Ճշմարիտյանի և հանձնակատար Բուլչի միջև 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվել են, հատկապես փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցը և բանակցային գործընթացին առնչվող որոշակի տեխնիկական հարցերի ճշգրտումը: ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել մասնագիտական տեխնիկական խմբեր:

Նախարար Ճշմարիտյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի փորձը կարելի է դիտարկել որպես հաջող օրինակ, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, շարունակում է ակտիվորեն համագործակցել Եվրամիության, ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ: Որպես ասվածի վկայություն` մատնանշվել է ԱՄՆ-ի և ՀՀ միջև արդեն իսկ ստորագրված Առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայմնագիրը, ՀՀ-ԵՄ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ապագա ձևաչափի և իրավական շրջանակների հստակեցմանն ուղղված բանակցային գործընթացը և ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի գործընթացը:

Հանդիպմանը եվրոպական կողմից մասնակցել են նաև Եվրոպական Հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի Գլխավոր տնօրինության տնօրեն Ժոաո Ագիար Մաչադոն, իսկ հայկական կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ԵՄ Տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան: Հանձնակատարը ոգևորությամբ ընդունել է հրավերը և, որպես հնարավոր իրատեսական ժամկետ, նախանշել 2016 թվականի հունիսը

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն