Home
23.07.2018 | 21:25
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
09.04.2015 
Վարկային համաձայնագրեր՝ Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև


Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին ստորագրել են վարկային համաձայնագրեր:

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Այս մասին հայտնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ծրագիրն իրականացվելու է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից, որն ուղղված է «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ» ենթակայանների հիմնանորոգմանը՝ ի նպաստ էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդմանը: Նախապատրաստվելու է նաև նոր համակցված ցիկլով շոգեգազային տուրբինի կառուցման ծրագիրը: ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով. վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ:

Իսկ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում ՎԶՄԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար վարկ: Ծրագիրը, որի նպատակն է բարելավել համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքի որակն և հասանելիությունը, բաղկացած է 3 մասից: Այն ուղղված է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ստեղծմանն օժանդակելուն, ինչպես օրինակ՝ կրթական, առողջապահական և սոցիալական ծառայություններ ապահովող հիմնական սոցիալական ենթակառուցվածքների կառուցում, վերանորոգում, հիմնանորոգում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրում և այլն:

Ծրագրով նախատեսվում է նաև օժանդակություն ցուցաբերել միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին՝ աջակցելով ՀՀ տարածքային բարեփոխումներին՝ զարգացման նորարարական նախաձեռնությունների (ենթածրագրերի) իրականացման միջոցով, որոնցում ներգրավված են երկու կամ ավելի համայնքներ: Ծրագիրը կնպաստի նաև ինստիտուցիոնալ հզորացմանը և տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին: Վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին` արտոնյալ

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն